Եվրատեսիլի հայտնությունը ոչ թե Կոնչիտան էր, այլ Ադրբեջանը

Եվրատեսիլի հայտնությունը ոչ թե Կոնչիտան էր, այլ Ադրբեջանը

Թե ինչպես է քվեարկել Ադրբեջանը Եվրատեսիլին, ինչ են ուզեցել անել իրենց քվեարկությամբ՝ մնում է անհայտ և անհասկանալի: Բանն այն է, որ ստորև բերվող հատվածը տեխնիկապես հեռացվել է ուղիղ եթերից և ապա հեռարձակվել Ադրբեջանի բոլորովին այլ քվեարկություն:



 



Խոտանված հատվածում լսվում է, որ 12 միավորը տվել են Շվեդիային, մինչդեռ, կարծես ամենաբարձր միավորը Ադրբեջանը տվել է Ռուսաստանին: 8 միավորը Ադրբեջանը տվել է Հունգարիային, մինչդեռ եթեր չգնացած հատվածում պարզորոշ հնչում է Իտալիայի անունը: Իսկ ինչ վերաբերում է բազմաչարչար 10 միավորին, որ Ադրբեջանը համառորեն ուղարկում էր եզրափակիչ չմտած Իռլանդիային, ապա այն բաժին է հասել Ուկրաինային:



 



Փաստորեն «Եվրատեսիլ-2014»-ի հայտնությունը ոչ թե Կոնչիտան էր, այլ Ադրբեջանը: