Օդի ջերմաստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Մայիսի 15-19-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:



Օդի ջերմաստիճանը 15-19-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:



Երևանում մայիսի 15-19-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:



Մայրաքաղաքում ցերեկը սպասվում է +26 +28, երեկոյան +18 +20, գիշերը +12 +14 աստիճան: