Բարեգործական համերգ «ՀԵՔԻԱԹՆ Է ԿԱՆՉՈՒՄ»

Բարեգործական համերգ «ՀԵՔԻԱԹՆ Է ԿԱՆՉՈՒՄ»

 Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոնի Աջակցման Հիմնադրամի կողմից Երեխաների պաշտպանության միջազգայն օրվան նվիրված հունիսի 1, 2, 3-ին կկազմակերպվի եռօրյա բարեգործական տոնական համերգ ,ՀԵՔԻԱԹՆ Է ԿԱՆՉՈՒՄե խորագրով։ Հունիսի 1-ին`Գյումրիու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, հունիսի 2-ին` Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան համերգասրահում, հունիսի 3-ին` Երևանի Ա.Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ 



 



Համերգին մասնակցելու են օպերային թատրոնի նվագախումբը, մեներգիչները, երգչախումբը, ինչպես նաև հանրապետության էստրադային, ջազային երգիչները, մանկական երգչախմբերը, անսամբլները, Հ.Թումանյանի անվ. պետական Տիկնիկային թատրոնի և Մայիլյանի անվ. թատրոնի դերասանները։ Երեկոյի ընթացքում հնչելու են հայ կոմպոզիտորների հայտնի մանկական երգերն ու մեղեդիները՝ մշակված սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար։




«Հեքիաթն է կանչում» համերգ-միջոցառման ժամանակ տեղի կունենա բարեգործական ուսումնական նախագծի մեկնարկ, որն իրենից ներկայացնում է ուսումնական երաժշտական ծրագիր մանկատներում (Մանկատներում կազմակերպել երաժշտական միջոցառումներ՝ երաժիշտ-մանկավարժները 1 տարի դասընթացներ կանցկացնեն երեխաների հետ, կներկայացնեն երաժշտական գործիքները): Բոլոր ներկա երեխաները կստանան նվեր-անակնկալներ։
,Հեքիաթն է կանչումե համերգի հյուրերն են լինելու մանկատան երեխաները։ Համերգից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է մանկատներին։




Նախագծի կազմակերպիչն է՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Աջակցման հիմնադրամը»։



Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վաստակավոր արտիստ, թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Կարեն Դուրգարյան: Նախագծի հեղինակ՝ թատրոնի «Աջակցման հիմնադրամի» տնօրեն`Շմավոն Գրիգորյան։ Համերգի ռեժիսոր՝ Դավիթ Հարությունյան