Կիզիչ շուրթ մը պաչեց իմ թուշ

Կիզիչ շուրթ մը պաչեց իմ թուշ

Այս նկարի վրա կարելի է մշակութային մի գլուխգործոց ստեղծել: Շատ էլ թե Հասմիկի ծննդյան օրն է այսօր, ի՜նչ մի առիթավորվել է առիթավորվել Բեգլարյան Գագոն:



Հասոն  լիակատար մշակութային սցենարի մեջ տեղավորվում է: Այնքան գերզբաղված է, որ Գագոյի տրանսպորտային համբույրին համարյա չի արձագանքում: Սառը, սառը:  Դեմքը լուռ դժգոհություն է արտահատում՝ մշակույթի մեջ խրված եմ, շատ պե՜տքս է համբույրդ: Միաժամանակ ընդգծում է համբույրի նկատմամբ իր արհամարհանքը: Համբույրի, ոչ թե Գագոյի:  Դուրյանական շրջանն անցել է: Հասոյին էլ չի դյութում.



Բույլ մը նայվածք, փունջ մը ժպիտ, քուրա մը խոսք:



Համբույրը հասկացանք, ձեռքը վզով գցելը ո՞րն է: Ձախի թևին նստածն էլ այնպիսի մի ապշահար հայացք է գցել զույգի վրա, ասես Գագոն ինչ որ մի շա՜տ վատ բան է անում: Ասենք,  տրանսպորտի գինը  բարձրացնում է:  Տո տղա, թան չես տեսել, թանաման էլ չես տեսե՞լ… Տղամարդ է, կռացել ու հավեսով էլ պաչում է: Մենակ չեմ հասկանում Հասոն խի՞ է վիզը ծռել ու խեղճ տեսք ընդունել: Հա՜, հասկացա,  թուր ու թվանքով մամուլի ներկայացուցիչներն էլ են կանգնել ու Հասոյի համբույրին կամ ոգևորությանն են սպասում, որ հարամ անեն: Գագոն լիովի Օթելլոյի դերում է.



Ո՜հ, սև մի դեմք, եդեմ մի շունչ՝



Կիզիչ շուրթ մը պաչեց իմ թուշ: