Վրաերթի է ենթարկել 12-ամյա տղային եւ հասցրել հիվանդանոց

Վրաերթի է ենթարկել 12-ամյա տղային եւ հասցրել հիվանդանոց

Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 23 շենքի մոտ, մայիսի 21-ին, ժամը 09.45-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա տղային:



Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը տուժած երեխային տեղափոխել է հիվանդանոց:



Կատարվում է քննություն: