Այսօր Հայաստանի դպրոցներում նշվում է վերջին զանգը

Այսօր Հայաստանի դպրոցներում նշվում է վերջին զանգը

Մայիսի 23-ին Հայաստանի դպրոցներում վերջին դասն է: Միջնակարգ դպրոցների 25 հազար 12-րդ դասարանցիներ կնշեն վերջին զանգը եւ կսկսեն պատրաստվել միասնական քննություններին, որոնք մեկնարկում են հունիսի 2-ին։ Հիմնական դպրոցների շրջանավարտները 35 հազարն են։



Ժամը 19։00-ից քաղաքապետարանը շրջանավարտներին հրավիրում է «Վերջին զանգը» տոնելու Ազատության հրապարակում՝ շոու բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ համերգով։ Միջոցառմանը տեղի կունենա նաև շրջանավարտների օրհնության կարգ։



Տոնական օրը դժբախտ պատահարներից խուսափելու համար ճանապարհային ոստիկանությունը շրջանավարտներին հորդորում է խստորեն պահպանել երթեւեկության կանոնները, չգերազանցել սահմանված արագությունը, իսկ ծնողներին՝  ձեռնպահ մնալ ավտոմեքենան երեխաներին վստահելուց:



Կրթօջախների մերձակայքում, փողոցներում, հասարակական այլ վայրերում ոստիկանությունն այսօր իրականացնելու է անվտանգության ու հասարակական կարգի պահպանման խստացրած միջոցառումներ։