Մարիո Սամպաոլեսիի «Մալվիններ» պոեմը՝ հայերեն

Մարիո Սամպաոլեսիի «Մալվիններ» պոեմը՝ հայերեն

Երևանի «Ակումբ» սրճարանում հունիսի 10-ին տեղի կունենա արգենտինացի գրող  Մարիո Սամպաոլեսիի «Մալվիններ» պոեմի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Պոեմն իսպաներենից թարգմանել է Ալիս Տեր-Ղևոնդյանը։



 



«Մալվիններ» պոեմում արգենտինացի հեղինակն անդրադառնում է 1982թ. Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի միջև տեղի ունեցած Մալվինյան (Ֆոլկլենդյան) կղզիների համար մղվող պատերազմին՝ խուսափելով հայրենասիրական պաթոսից և զերծ մնալով գաղափարական կարծրատիպերից:



 



Իրական դեպքերը և կղզիների աշխարհագրական բնութագիրը, միախառնվելով հույզերի հոսքին, ստեղծում են խճանկարային, բայց և ամբողջական մի պատկեր՝ հնարավորություն տալով ընթերցողին գաղափար կազմելու գրեթե երկդարյա պատմություն ունեցող մի հիմնախնդրի և դրա հետևանքների մասին: