Ի՞նչ վերջնագիր

Ի՞նչ վերջնագիր

ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը երեկ տարօրինակ վարք է դրսեւորել մեր լրագրողի հետ զրույցում, նա չի ցանկացել պատասխանել ոչ միայն եկեղեցու վերաբերյալ նամակի հետ կապված հարցադրումներին, այլեւ քաղաքական հարցերին: Երբ լրագրողը փորձել է ճշտել՝ որպես իշխանության ներկայացուցիչ, մտահոգված չէ՞, որ հրաշալի քառյակը վերջնագիր է ներկայացրել եւ մինչեւ աշուն ժամանակ  տվել իշխանություններին, Դավթյանը զայրացել է. «Իսկ ձեզ վերջնագիր չի՞ տվել», ապա խորհուրդ է տվել զանգել քառյակին եւ նրանցից ճշտել՝ այդ ի՞նչ վերջնագիր է: