«Առնեմ՝ դառնաս չխոսկան» վիճակում է հայտնվել ՀՀ կառավարությունը

«Առնեմ՝ դառնաս չխոսկան» վիճակում է հայտնվել ՀՀ կառավարությունը

«Առնեմ՝ դառնաս չխոսկան» վիճակում է հայտնվել ՀՀ կառավարությունը: Մեր տեղեկություններով, այն եւս 3 ամիս «անխոս ու անխոսնակ» կմնա: Բանն այն է, որ լոբբիստներն այս հարցում շատ են, իր հերթին «սուպերնախարար» Դավիթ Հարությունյանն է ցանկանում, որ նույնքան «սուպեր», լեզուներ իմացող, դրսում կրթված մեկը ներկայացնի կառավարությանը: Մինչեւ սեպտեմբեր կաշխատի վերլուծաբան Տիգրան Աբրահամյանը, ով թեեւ կառավարությանն առընթեր «Տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ տնօրենն է, սակայն ամենուր ուղեկցում է վարչապետին եւ խոսնակի դեր կատարում: Իսկ թե սեպտեմբերին որ լոբբիստական կազմակերպությունը կհաղթի` ԲՀԿ-ն, Բաղրամյան-26-ը, խորհրդարանական ռեւանշիստները, թե Դավիթ Հարությունյանը, կերեւա աշնանը: