Արա՜ դե մենք ուրիշ սորտ ենք էլի՜…

Արա՜ դե մենք ուրիշ սորտ ենք  էլի՜…

Արա՜ դե մենք ուրիշ սորտ ենք էլի՜… Որ հերսոտվեցինք, էլ մեզ պահել չի լինում, ծածկադմփոցի է սկսվում: Սեյրան Սարոյանի հետ մի լուրջ հարցազրույց էր գնում, համ կարդում, համ էլ շունչս պահած սպասում էի, թե երբ է կուլմինացիան սկսելու, երբ է ջուրը եռ գալու ու յուղի տեղ ծանր- ծանր թափվի: Եվ թափվեց: Ջուրը քլթքլթաց ու թափվեց ուղիղ թուրքերի վրա, այս անգամ լավ պրծանք. «Թող թուրքերը լավ հիշեն, թե ոնց էինք բարձունք առ բարձունք, տարածք առ տարածք ազատագրում մեր հող հայրենին: Հիշեն, թե հայերն ինչ կռվողներ են ու իրենց խելոք պահեն: Թե չէ որ հերսոտեցինք չէ, Բաքու ենք մտնելու»:
Ա՜յ քեզ գեներալի խոսք, ա՜յ քեզ քաղաքականություն, ա՜յ քեզ դիվանագիտություն. մեր գեներալներով որ հերսոտվեն ու Բաքու մտնեն, մի թեթև շունչ կքաշենք, թե չէ հերսոտվել ու ընկել են էս խեղճ ու կրակ հայերիս, Հայաստանի վրա ու մեզ խեղճացրել, մի բուռ դարձրել… Արևդ ապրի գեներալ Սեյրան, էդ հերսի որդը գցիր նաև քո իմացած լավ- լավ գեներալների ջանը ու միասին գնացեք՝ հա՜յդա Բաքու:




ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ