Էդվարդ Նալբանդյանը սաստել է Ադրբեջանի արտգործնախարարին

Էդվարդ Նալբանդյանը սաստել է Ադրբեջանի արտգործնախարարին

Բրյուսելում հուլիսի 22-ին կայացած Արևելյան գործընկերության նախարարական հանդիպման ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սաստել է Ադրբեջանի արտգործնախարարին, երբ վերջինս ասել է, թե իբր Հայաստանը խախտում է Առևտրի համաշխարհային կազմակերպության առջև ստանձնած պարտավորությունները։



Նալբանդյանը ԵՄ արտաքին գործերի նախարարների ներկայությամբ Էլմար Մամեդյարովին խորհուրդ է տվել խոսել հավաքի թեմաների շուրջ և չօգտագործել միազգային հարթակները դատարկ քարոզչության համար։




Ադրբեջանի արտգործնախարարը փաստարկ չի գտել պատասխանելու Էդվարդ Նալբանդյանին։