Հայ-վրացական կապերի խորացման նոր գործիքներ են պետք. ՀՀ արդարադատության նախարար

Հայ-վրացական կապերի խորացման նոր գործիքներ են պետք. ՀՀ արդարադատության նախարար

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է, որ իր տեղեկություններով՝ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցում օրերս տեղի ունեցած միջադեպը կենցաղային վեճի արդյունք էր:



Վերջինիս խոսքով, այնուամենայնիվ, միջեկեղեցական հարաբերությունների, հայ և վրաց ժողովրդի հարաբերությունների ջերմացման, ակտիվացման մշակութային համար գործիքներ պետք է ստեղծել, որովհետև Վրաստանը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի։



«Մենք իրավունք չունենք այս ուղղությամբ չանել ամեն ինչ, որպեսզի մեր հարաբերությունները մեր բարեկամ ժողովրդի հետ լինեն ամուր և ավելի խորանան»,– ասել է նախարարը:



Նա նաև նշել է, որ չի կարծում, թե տեղի ունեցածը Վրաստանի իշխանությունների ձեռքի գործն է, թեև միջեկեղեցական հարաբերությունների խնդիրներ հայ և վրաց եկեղեցիների միջև, այդուհանդերձ, կան: