Քուրդ գրոհայինները կպայքարեն «Իսլամական պետության» գրոհայինների դեմ

Քուրդ գրոհայինները կպայքարեն «Իսլամական պետության» գրոհայինների դեմ

Թուրքիայից Սիրիա է ժամանել ավելի քան 300 քուրդ գրոհային` «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարելու համար կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող սահմանամերձ Այն-էլ-Արաբ քաղաքի մերձակայքում, որը գտնվում է Սիրիայի հյուսիսում: Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը` վկայակոչելով Սիրիայի մարդու իրավունքներին հետևող մոնիթորինգի կենտրոնին:



Գործակալության տվյալներով` քրդերը միացել են ազգային ինքնապաշտպանության ջոկատներին, Քրդական գերագույն կոմիտեի մարտական թևին, որն անմիջականորեն մասնակցում է «Իսլամական պետության» դեմ պայքարին: