ԵԽ հանձնակատարը խորհուրդ է տալիս Կարեն Պետրոսյանի դիակը վերադարձնել Կարմիր խաչի միջոցով

ԵԽ հանձնակատարը խորհուրդ է տալիս Կարեն Պետրոսյանի դիակը վերադարձնել Կարմիր խաչի միջոցով

«Ցանկացած անձ, որ զոհվում է, մահանում է, նրա աճյունը պետք է վերադարձվի՝ ներառյալ Պետրոսյանի դեպքում», - «Ազատության» տեղեկացմամբ՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը՝ անդրադառնալով օգոստոսի 7-ին գերեվարված և մեկ օր անց ադրբեջանական գերության մեջ կասկածելի հանգամանքներում մահացած Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի դին Ադրբեջանի կողմից չվերադարձնելու փաստին։



ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ընդգծել է, որ Պետրոսյանի աճյունը չվերադարձնելը կարող է նրա ընտանիքի անդամների համար իսկապես վատ դրության և խորը վշտի պատճառ դառնալ։



Լրագողների դիտարկմանը, թե հակադակորդի կողմից հայ քաղաքացիների իրավունքների ոտնահարման ու կյանքին վտանգ սպառնալու դեպքում Հայաստանը չի լսել որևէ հստակ, թիրախային դատապարտում՝ այդ թվում նաև ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի կողմից, Մուիժնիեկսն այսպես է արձագանքել․ - «Ես կցանկանայի խոսել սկզբունքերի մասին. ակնհայտ է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան կիրառվում է, և սա վերաբերվում է նաև վատ վերաբերմունքին, բայց մյուս մարտական գործողություներին մասնակցող անձանց հանդեպ կիրառվում են Ժնևի, ինչպես նաև պատերազմական դրությանը վերաբերող կոնվենցիաները, որն իր հերթին արգելում է նաև գերեվարված անձանց հանդեպ վատ վերաբերմունքը»։



Մուժինիեկսը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել հարցին լուծում տալ Կարմիր խաչի միջոցով. - «Գոյություն ունի մի մարմին, որը մասնագիտացված է նման հարցերով, դա Կարմիր խաչի միջազգային ընկերակցությունն է, և ես կոչ եմ անում երկու կողմերին աշխատել այս մարմնի հետ նշված հարցին լուծում գտնելու համար»։