Ընդամենը մի քանի ամիս անց նա ոչնչով չի զիջում հղփացած օլիգարխներին

Ընդամենը մի քանի ամիս անց նա ոչնչով չի զիջում հղփացած օլիգարխներին

Պաշտոնավարման սկզբում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նեղվում էր թիկնապահներից: Ընդամենը մի քանի ամիս անց նա ոչնչով չի զիջում հղփացած օլիգարխներին: Երեկ մեր լրագրողն ականատես է եղել, թե ինչպես է Սահակյանի «կորտեժը» հալածում մի քաղաքացու: Արգիշտի փողոցի վրա մի 30 մետր սլացել են նրա մեքենայի ետեւից՝ բարձր ազդանշաններով խուճապ առաջացնելով փողոցում: Երբ քաղաքացին աջ է քաշել մեքենան ու կանգնեցրել, Սահակյանին ուղեկցող ավտոմեքենաներից մեկը կանգ է առել, եւ դիմացը նստած սեւ ակնոցով մեկը գոռալով հայհոյել է «անհնազանդ» վարորդին. «Այ …գլուխ, չե՞ս հասկանում, որ պտի աջ քաշես»: