Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի պետը

Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի պետը

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարների կողմից հաստատված երկկողմ համագործակցության 2014թ. պլանի համաձայն` ս.թ. հոկտեմբերի 13-ին Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յու. Ստավիցկու գլխավորած պատվիրակությունը` ինժեներական ապահովման ոլորտում աշխատանքային քննարկումներին մասնակցելու և ՀՀ ԶՈՒ ինժեներական զորամասեր այցելելու նպատակով: Պատվիրակության այցը կավարտվի ս.թ. հոկտեմբերի 15-ին:



Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։



Հոկտեմբերի 14-ից 17-ը Հայաստանում է գտնվելու նաև Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի վարչության աշխատանքային խումբը` ՌՔԿՊ ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկան նպատակով: