«Վենդերտ յորղանիդ գյորա մեկնիր»

«Վենդերտ յորղանիդ գյորա մեկնիր»

Ինչպե՞ս կարելի է թարգմանել՝ վենդերդ յորղանիդ գյորա մեկնիր արտահայտությունը: Ես չեմ կարող դա ոչ ռուսին բացատրել, ոչ ղազախին, ոչ էլ բելոռուսին: Բայց արի ու տես, որ նրանք այդ արտահայտության իմաստը գործնականորեն հասկանում են: ԵՏՄ չորս անդամներից միայն Հայաստանին է «ընձեռվել» մեկ ձայնի իրավունք: Մեր երեք ներկայացուցչին՝ մեկ ձայն: Մյուս երեքը, ունենալով հանձնաժողովում երեքական ներկայացուցիչ, նույնքան էլ ձայնի իրավունք ունեն: Սա հայերենով նշանակում է «Վենդերտ յորղանիդ գյորա մեկնիր», Հայաստան: Լեզուն կտրած ծիտիկի պես մի բան են մեր ներկայացուցիչները, իրենց մնացել է ծլվլոցը՝ խմբովի ծլվլան ու իրենց ծտային բավարարությունը մեկ նոտայով ղունղունեն: Դա Ռուսաստանում: Իսկ Հայաստանում նրանց լեզուն մարդ է ուտում:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ