Հովհաննես Մանուկյանը «ազատ շփման» է հրավիրում

Հովհաննես Մանուկյանը «ազատ շփման» է հրավիրում

Արդարադատության կրեատիվի սիրահար նախարարը նոր միտք է հղացել: Սովորաբար այս համակարգում աշխատում են «փակ» մնալ հանրության համար, բայց Հովհաննես Մանուկյանը որոշել է իր անձնական կայքը նորացնել եւ երեկվանից «ազատ շփման» է հրավիրում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են: Ի դեպ, աչք զարնող են որպես խորագիր ընտրված տողերը, որոնք կարծես ուղղված լինեն եռյակին. «Վերացական խրախճանքի ու ամբոխային մոտեցման վտանգի ժամանակները մենք արագ անցանք: Հիմա ամեն մեկս մեր գործով ենք կարեւորելու ու ամրացնելու մեր անկախությունը»: