Սամվել Բալասանյանի պահվածքն անբարոյականություն է. Վարդան Ղուկասյան

Սամվել Բալասանյանի պահվածքն անբարոյականություն է. Վարդան Ղուկասյան

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն «անբարոյականություն է» համարում գործող ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանի գործելաոճը՝ այն իմաստով, որ նա քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ի հովանավորությամբ, բայց հիմա կանգնել է հարթակում իշխանությունների հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի կողքին:



«Այ, Հանրապետականին պետք է հարցնել, թե գո՞հ են նրա աշխատանքից, պահվածքից: «Բարգավաճին» էլ հարցրեք, բոլորին հարցրեք, տեսնենք՝ ինչ է սա, սրա արածը, պահվածքը, գործելաոճը: Ով որ նշանակեց, ով որ կողմնակից էր, որ նրան նշանակեին, ով օգնեց, նրանց բոլորին հարցրեք: Իսկ ես նմանատիպ անբարոյականությունից չեմ հասկանում: Նման գործելաոճը կարող են մեկնաբանել միայն մարդիկ, ովքեր մեկ այստեղ են, մեկ՝ այնտեղ, մեկ էլ՝ ամենուր»,- ասել է Ղուկասյանը՝ «Առաջին լրատվականի» հետ զրույցում: