Հորդանան այցը կարող է մասնավոր բիզնես-հետաքրքրությունների շրջանակներում լինել

Հորդանան այցը կարող է մասնավոր բիզնես-հետաքրքրությունների շրջանակներում լինել

Պաշտոնական այցով Հորդանանի Թագավորություն կատարած այցի մասին հաղորդագրությունները կարդալիս թվում է՝ ամենակարեւոր երկիրն է այցելել ՀՀ նախագահը՝ իր մեծաքանակ պատվիրակությամբ: Իրականում Հայաստանը Հորդանանին կապող ոչինչ չկա ու չի կարող լինել: Այն մահմեդական երկիր է, որը, որպես կանոն, պրոադրբեջանական դիրքորոշում ունի: Հայկական համայնքն ամենափոքրերից է: Արդյունաբերական, տնտեսական, մշակութային կապերը եւս բացառվում են: Անգամ տուրիզմ չի կարող զարգանալ, քանի որ Հայաստանից Հորդանան տարեկան 2-4 չարտերային թռիչք է կազմակերպվում՝ Ամանորին, իսկ այս տարվա ամռանը հորդանանցի գործարարի կազմակերպած 4 թռիչքներից 2-ը չեն կայացել, քանի որ բավարար քանակի զբոսաշրջիկ ցանկություն չի հայտնել Հայաստան այցելելու: Լավատեղյակները պնդում են, որ այցը կարող է մասնավոր բիզնես-հետաքրքրությունների շրջանակներում լինել, եւ նկատել էին, որ պատվիրակության կազմում է նաեւ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը: