Գալուստ Գրիգորիչը ընդդիմության կողմից պահանջներ չի լսել

Գալուստ Գրիգորիչը ընդդիմության կողմից պահանջներ չի լսել

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը գտնում է, որ երկրում ձևավորված ընդդիմությունը իշխանություններին դեռևս պահանջներ չի ներկայացրել, իսկ իրենք կատարում են կառավարության ծրագիրը, որը հաստատել են իրենք: Իսկ ընդդիմության՝ իշխանափոխության պահանջը համարում է խոսքի ազատություն:



«Կարծում եմ, որ միշտ էլ պայքարելն իր արդյունքը տալիս է, և կարևոր չէ, թե այդ արդյունքի մեծությունն ինչքան կլինի: Մենք կողմնակից ենք սահմանադրական ճանապարհով ցանկացած փոփոխություն կատարելուն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է նա։



Հարցին, թե պատրա՞ստ է սահմանադրական ճանապարհով իշխանափոխությանը, ԱԺ նախագահը պատասխանել է. «Չվիրավորվեք, որ ասեմ, բայց հարցն իր մեջ պատասխանը պարունակում է»:



Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի իշխանափոխության պահանջին՝ Գալուստ Սահակյանն ասաց. «Քաղաքական պրոցեսները համաձայնությունների դաշտ են, կոալիցիաները ժամանակավոր կառույցներ են»: