Այսօր ամոթ է «Ազատության» հրապարակը այդպես անվանել. Արշակ Սադոյան

Այսօր ամոթ է «Ազատության» հրապարակը այդպես անվանել. Արշակ Սադոյան

Հայաստանի քաղաքական դաշտում տեղի ունեցող վերջին զարգացումների ֆոնին Վազգեն Մանուկյանից հետո ամենաակտիվը, թերևս, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանն է, ով սկսել է աշխույժ հարցազրույցներ տալ և իր ուրույն տեսակետը հայտնել Եռյակի ու նրա պայքարի մասին: Այսօր նա մասնավորապես ասել է.



«Իշխանությունը շահագրգռված է, որ այդ երեքը տեղավորվեն «Ազատության» կոչված հրապարակում, որովհետև արդեն ամոթ էլ է այն «Ազատության» հրապարակ կոչել այսօրվա միտինգավորների կազմի պատճառով: Եվ եթե «Ազատության» հրապարակի կենտրոնում Գագիկ Ծառուկյանն է, դա շատ-շատ ձեռ է տալիս իշխանություններին: Որևիցե խնդիր չունեն իշխանությունները, ես կասեի՝ նույնիսկ դա նրանց կողմից պատվիրված քաղաքական գործընթաց է, որը հաջողությամբ իրականացնում են Գագիկ Ծառուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և, կարող է, ինքն էլ չհասկանալով նաև՝ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ժամանակին ՀԱԿ-ը ուներ՝ «վերջ դոդացմանը» կարգախոս, բայց «էս օվա դրությամբ՝ գնում, ասում են՝ շեֆ՝ Գագիկ Ծառուկյան»: