ՀՀԿ-ից ոչիշխանականներին առաջարկում են 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու հարցը քննարկել սահմանադրական փոփոխությունների շրջանակում

ՀՀԿ-ից ոչիշխանականներին առաջարկում են 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու հարցը քննարկել սահմանադրական փոփոխությունների շրջանակում

Թեև խորհրդարանական ոչ իշխանական հինգ խմբակցություն քննարկում են հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի անցման խնդիրը, սակայն իշխող «Հանրապետական» խմբակցությունում նման հարց չի էլ շոշափվում: Tert.am-ի հետ զրույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշել է, որ այդ խմբակցությունները կարող են քննարկել հարցը, և նրանց առաջարկությունները թղթին հանձնելուց հետո դրանք կարելի է դիտարկել սահմանդրական բարեփոխումների շրջանակում:



«Նրանք ազատ են իրենց գործունեության մեջ և ցանկացած նախաձեռնությամբ կարող են հանդես գալ, աշխատանքային խումբ ձևավորել, առաջարկություններ ներկայացնել, որն էլ իրենց աշխատանքի դրսևորումը կլինի»,- ասել Հովհաննես Սահակյանը:

Հարցին, թե սահմանադրական բարեփոխումների շրջանակում ընտրակարգի փոփոխություն նախատեսվու՞մ է, Սահակյանը պատասխանել է. «Այնտեղ մի ամբողջ գլուխ նվիրված է ընտրական համակարգին, իսկ թե հարյուր տոկոս համամասնակա՞ն կլինի, խա՞ռը, թե՞ հարյուր տոկոս մեծամասնական, կարծում եմ՝ հետագայի որոշելու խնդիր է: Չեմ կարծում, թե այստեղ շտապողականության խնդիր կա»: