Հիմա որ Վազգեն Սարգսյանը լավն է ու Հանարապետական է, դա ՀՀԿ-ի քարո՞զ է

Հիմա որ Վազգեն Սարգսյանը լավն է ու Հանարապետական է, դա ՀՀԿ-ի քարո՞զ է

2015 թվականի ՀՀ պետական բյուջեի ծրագրով նախատեսված է խոշոր չափի հատկացում՝ մոտ 60 մլն դրամ, դպրոցներում հայրենասիրությանը նպաստող դասընթացների կազմակերպման համար։
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրեցինք՝ արդյոք հայրենասիրության պակաս ունե՞նք, և ո՞րն է այդ ծրագրի նպատակը։
«Ամառվա սահմանային միջադեպերը մեզ ևս մեկ անգամ ապացուցեցին, որ մենք չենք ավարտել մեր պատերազմը, ինձ ուրախացնում էր այն ոգին, որ կար մեր զինվորների մեջ, և դա պետք է մենք շարունակենք մեր երեխաների մեջ սերմանել»,-ասաց ԿԳ նախարարը՝ ընդգծելով, որ այս հարցով զբաղվում է ԵԿՄ ղեկավար, գեներալ Մանվել Գրիգորյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ինչը պետք է վստահություն ներշնչի, որ այս խնդիրը հերթական դժվարություններ հաղթահարելով լուծվելու է։




Hraparak.am-ի այն հարցի, թե արդյոք նրանց ՀՀԿ-ական լինելը չի՞ նպաստի նրան, որ հայրենասիրության քողի տակ նաև ՀՀԿ-ի քարոզ իրականացվի, Աշոտյանն ասաց․ «Հիմա եթե ասում եմ, որ Հայոց բանակի օրն է, և լուսահոգի Վազգեն Սարգսյանը, որը իր բազում քաղաքական և ռազմական գործողությունների մեջ ունի նաև կուսակցական էջեր՝ լինելով ՀՀԿ առաջնորդ, հիմա դա Հանրապետակա՞ն է, թե՞․․․ »։
Մեր դիտարկմանը, որ եթե այդ դաընթացներում ՀՀԿ-ի անունը մի քանի անգամ շրջանառվի ու շեշտվի, ապա հնարավոր է՝ դա որպես քարոզ ծառայի, ԿԳ նախարարն ասաց․ «Ինձ թվում է՝ Վազգեն Սարգսյանը, որ ՀՀԿ-ական վարչապետ է եղել, ՀՀԿ առաջնորդներից է եղել, ու բոլորը գիտեն դրա մասին․․․ հիմա որ Վազգեն Սարգսյանը լավն է ու Հնարապետական է, դա ՀՀԿ-ի քարո՞զ է»։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ