Թալինում արդեն որոշ «այլախոհներ» են հեռացվել աշխատանքից

Թալինում արդեն որոշ «այլախոհներ» են հեռացվել աշխատանքից

Հակառակ ոչ իշխանականների որոշակի պասիվությանը, մարզերում իշխանականներն ակտիվացել են՝ լծվելով իշխանափոխության գործընթացը կանխելու գործին: ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը երեկ մեր լրագրողին ասել է, որ ինքը հստակ տեղեկություններ ունի, թե Թալինում արդեն որոշ «այլախոհներ» են հեռացվել աշխատանքից. «Այսինքն՝ այնպիսի աշխատողներ, որոնք պետական կառույցներում են աշխատում»: Պատգամավորն իր հարազատ Արմավիրում նման երեւույթի բացակայությունը պայմանավորել է նրանով, որ, հավանաբար, պետապարատում իրենք համախոհներ չունեն: