ԲՀԿ-ական լղոզմունք

ԲՀԿ-ական լղոզմունք

«Մենք առաջ ենք շարժվում սառը հաշվարկված, գրագետ քայլերի ճանապարհային քարտեզով, որպես հիմնական նպատակ ունենալով երկրում արմատական և անշրջելի փոփոխությունների իրականացումը, ժողովրդի բարեկեցության բարձրացումը և Հայաստանի Հանրապետության ուժեղացումը»,- ասել է ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ արձագանքելով «Ժառագություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի բացահայտումներին՝ եռյակի գործողություններում համաձայնությունների բածակայության և համատեղ ծրագրերի չգոյության մասին:



Փաստորեն առաջ եք գնում, էլի, պարոն Ուրիխանյան, փաստորեն ծրագիր ու ճանապարհային քարտեզ ունեք, հա՞… Երանի ձեր տիրոջը, ճիշտ եմ ասում:



Այ, պարոն Ուրիխանյան, բա ասում էիք իշխանափոխությո~ւն, «Սերժիկ հեռացի~ր», կտրուկ քայլե~ր, վճռական գործողությունե~ր…



Եղբայր մեզ հո բուժզննության կարոտ էն կնանիքի տեղը չե՞ք դրել, որ «Կենտրոն» հեռուստատեսությամբ ասում են՝ ապրի Գագիկ Ծառուկյանի արևը, մեզ մանրազընին քնընեց, տեղը տեղին… Իսկ գուցե վերջում տուկի թե՞լ եք բաժանելու…



Ես ի՞նչ իանամ, թե ինչ կա ձեր մտքին, որ ընդամենը երկու ամսվա մեջ հինգ տեսակ փոխվեցիք ու դադարել եք անգամ իշխանափոխություն բառը արտաբերել:
Իսկ գուցե ճի՞շտ են խոսակցությունները, որ ԲՀԿ-ի ցավոտ տեղերին մի հատ հասցրել են: Թե չէ պոչներդ խուզել խառնվել էիք հեղափոխականներին…



Փաստորեն վիճակներդ վիճակ չի: Մենք ձեզ հասկանում ենք: Երևի ստիպում են Հովիկ Աբրահամյանի հետ քննարկել 12 կետերը, չէ՞: Թե քննարկեք՝ դուք եք խայտառակ լինելու, չքննարկեք՝ Հովիկ Աբրահամյանը: Եվ սա չի՞ պատճառը, արդյոք, պարոն Ուրիխանյան, որ նույնիսկ իշխանափոխություն տերմինը չեք կարողանում արտաբերել: