System Of A Down–ի համերգը կկանայա Ցեղասպանության միջոցառումները համակարգող հանձնաժողովի հրավերով. Վիգեն Սարգսյան

System Of A Down–ի համերգը կկանայա Ցեղասպանության միջոցառումները համակարգող հանձնաժողովի հրավերով. Վիգեն Սարգսյան

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը պատասխանել է Tert.am–ի հարցին՝ կապված 2015թ. ապրիլի 23-ին Երևանի Հանրապետության հրապարակում աշխարհահռչակ System Of A Down ռոք խմբի համերգի հետ։



Պարո՛ն Սարգսյան, այսօր հայտնի դարձավ, որ աշխարհահռչակ System Of A Down խումբը ապրիլի 23-ին Երևանում հանդես կգա համերգով` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Արդյո՞ք կհաստատեք այս լուրը՝ որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների գլխավոր համակարգող:



Այո՛, դա, իրոք, այդպես է: Հայոց Ցեղասպանության միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հրավերով աշխարհահռչակ System Of A Down խումբը 2015թ. ապրիլի 23-ին Երևանում, Հանրապետության հրապարակում հանդես կգա «Արթնացրեք ոգիները» խորագրով համերգ-ակցիայով` ուղղված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը:



Խումբը, ինչպես գիտեք, երկար տարիներ պայքար է մղում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ: Նրանց արվեստը բարձր գնահատանքի է արժանացել ողջ աշխարհում, հատկապես երիտասարդների շրջանում: Երևանյան համերգը կկայանա միջազգային համերգաշարի շրջանակներում, որը կընդգրկի Լոնդոն, Քյոլն, Լիոն, Բրյուսել, Ամստերդամ, Մոսկվա քաղաքները:



Հանրապետության հրապարակում համերգը լինելու է անվճար: