«Հրապարակի» լրագրողը հատուկ մրցանակ է ստացել

«Հրապարակի» լրագրողը հատուկ մրցանակ է ստացել

Eurasia Partnership Foundation կազմակերպությունն ամփոփել է կրոնական հանդուրժողականության թեմաներին անդրադարձող լավագույն լրագրողական նյութի համար հայտարարված մրցույթի արդյունքները եւ որոշել է այս տարի մրցանակ տալ հետեւյալ լրագրողներին:



Առաջին մրցանակ՝ Աննա Մուրադյանին, «Առավոտ» թերթում լույս տեսած «Բախում հայի եւ հայի միջեւ. ազգի իրական պառակտողը կրոնական խտրականությունն ու «աղանդավորների» քարկոծումն է» հոդվածի համար
Երկրորդ մրցանակ՝ Վահան Իշխանյանին եւ Սառա Խոջոյանին, Հայաստանի Հելսինկյան Կոմիտեի կայքում տեղադրված «Վերջապես այլընտրանք. Եհովայի վկաները բարեխնամ ծառայության են անցել» հոդվածի համար



Երրորդ մրցանակ՝ Ռոզա Հովհաննիսյանին, «Մեդիա Լաբ» կայքում հրապարակված «Դպրոցից պետք է հանել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, իսկ բանակից` քահանաներին». բանակում հավատաքննություն է իրականացվում» հոդվածի համար
Ինչպես նաեւ որոշվեց ժյուրիի հատուկ մրցանակ շնորհել Աստղիկ Սարգսյանին՝ «Հրապարակ» թերթում լույս տեսած «Հավատացյալի աղջկա վախտը» կարճ պատմվածք/հոդվածի համար:



Կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Ընտրության չափանիշներն էին. հոդվածի համապատասխանությունը մրցույթի թեմային, նյութի շարադրման որակը, նախկինում կատարված համանման աշխատանքները եւ հոդվածի հասարակության մեջ առաջացրած ռեզոնանսը: Մրցույթի նպատակն էր խրախուսել խնդրի անաչառ եւ բազմակողմանի լուսաբանումը, ուշադրություն սեւեռել Հայաստանի կրոնական եւ էթնիկ փոքրամասնությունների հիմնահարցերին, նպաստել հանդուրժողականության մթնոլորտի արմատավորմանը Հայաստանում»: