Սեղմ ժամկետներում գործընթացն ավարտին հասցնել. Արցախի նախագահը` Քաշաթաղի միջադեպի քննության մասին

Սեղմ ժամկետներում գործընթացն ավարտին հասցնել. Արցախի նախագահը` Քաշաթաղի միջադեպի քննության մասին

Նախագահ Բակո Սահակյանը այսօր հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության ոստիկանության ղեկավար կազմի հետ՝ ոստիկանապետ Կամո Աղաջանյանի գլխավորությամբ: Այս մասին հաղորդում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:



Հանդիպմանը քննարկվել են համակարգի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել ոստիկանապետը, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:



Անդրադարձ է կատարվել նաև հունվարի 31-ին Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու Քաշաթաղի շրջանի հատվածում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ծառայողական քննության ընթացքին: Երկրի ղեկավարն ընդգծել է հնարավորինս սեղմ ժամկետներում գործընթացն ավարտին հասցնելու և հանրությանն արդյունքների մասին ծանոթացնելու անհրաժեշտությունը: