Այն մարդիկ, ովքեր Ծառուկյանին են խփում, վաղը իրեն են խփելու…

Այն մարդիկ, ովքեր Ծառուկյանին են խփում, վաղը իրեն են խփելու…

Գագիկ Ծառուկյանին ժամանակին ինչքան էլ ասեին, որ կերակրատաշտային հարաբերություններում ամենաառաջինը ամենամտերիմդ է խփում, չէր հավատա: Հիմա երևի տեսնում և ուշացած հետևություններ է անում: Տեսնում ու զարմանում է:



Բայց մի սփոփանք կա: Կերակրատաշտային հարաբերությունների մեջ է նաև ՀՀԿ-ն: Վաղը կամ մյուս օրը նույնի կրկնությունը լինելու է նաև այնտեղ: ՀՀԿ-ին ամենամոտ կանգնած մարդը առաջինն է դավաճանելու շեֆին:



Հիշում եմ կուսշրջկոմի քարտուղարներից մեկին, երբ աշխատանքից ազատել էին, մինչև մահվան վերջին օրը, անընդհատ կրկնում էր` բա չիմանայի~, թե ինչ շրջապատ ունեի, բա չճանաչեի~ մարդկանց…



Աշխատանքից ազատվելուց հետո նրա հետ միայն մեկին էինք տեսնում, ում ժամանակին ազատել էր աշխատանքից:




Հիմա ՀՀԿ նախագահի համար հարմար պահ է: Տեսնելու, զգալու, որ այն մարդիկ, ովքեր այդպես պատվախնդորեն Ծառուկյանին են խփում, վաղը նույն փութաջանությամբ իրեն են խփելու:



Գուցե դա հուշի, որ մի քիչ էլ կարևորվի մարդկային արժանիքները, մարդու~ն տեղ տրվի, սովորական մարդուն` առանց քաղաքականության, առանց քծնելու, առանց տակ փորելու…



 




ՀԱՍՄԻԿ Բաբաջանյան