«Սերժ Սարգսյանը հայտնվել է կաղ բադիկի կարգավիճակում»

«Սերժ Սարգսյանը հայտնվել է կաղ բադիկի կարգավիճակում»

Ելույթով հանդես եկան նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։ Վերջինս անդրադարձավ փետրվարի 20-ի չեղյալ հայտարարված հանրահավաքին, հայտարարեց, որ եթե հանրահավաքը կայանար՝ «մարդկային ծովի դեմ» չէին աշխատի իրավապահ մարմինները և Սերժ Սարգսյանը «գլխատեց» ԲՀԿ-ի կազմակերպական ռեսուրսը՝ տապալելով ընդդիմության ծրագրերը։«ԲՀԿ-ին տապալելու Սերժ Սարգսյանի նպատակը մեկն էր՝ նրան փոխարինել դհոլային ընդդիմությամբ, որպեսզի նրան ոչ ոք չխոչընդոտի անցկացնել սահմադարական փոփոխությունները: Կոչ եմ անում պահպանել համազգային դիմադրությունն ընդդեմ ռեժիմի, միավորել ամբողջ ժողովրդին սահմանադրական փոփոխություններին ընդդեմ, շարունակել հանրահավաքային ճնշումն ու պայքարել մեր իրավունքների համար Հարցն այսպես է դրված է՝ ով ում հախից կգա: Ուրեմն մենք պետք է Սերժ Սարգսյանին հեռացնենք ՀՀ-ից»:



Ըստ նրա՝ այսօր այստեղ հավաքվել են ոչ միայն ոգեկոչելու զոհերին, այլև որոշելու հետագա քայլերը. «Իշխանությունը սուզել է երկիրը խորը ճգնաժամի մեջ, hասունանում է սոցիալական բունտը և չկա հասարակության մի հատված, որը հայտնված չլինի ռեժիմի կեղեքիչ ճիրաններում: Սերժ Սարգսյանը հայտնվել է կաղ բադիկի կարգավիճակում: Հատուկ Գալուստ Սահակյանի համար ասեմ, որ կաղ բադիկը վիրավորանք չէ, այլ քաղաքագիտական տերմին է, երբ նախագահի պաշտոնն զբաղեցնող անձը երրորդ անգամ չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը և փորձում է սահմանադրական փոփոխություններով պահել իշխանությունը»: