Թեհրանը մերժել է միջուկային ծարգիրը 10 տարով սառեցնելու Օբամայի առաջարկը

Թեհրանը մերժել է միջուկային ծարգիրը 10 տարով սառեցնելու Օբամայի առաջարկը

Իրանը մերժել է ամերիկյան իշխանությունների պահանջը Թեհրանի միջուկային ծրագիրը առնվազն 10 տարով սառեցնելու մասին:



Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը հայտնել է, որ Վաշինգտոնի պահանջները «ծայրահեղ և անտրամաբական էին»:



Ինչպես փոխանցում է Корреспондент-ը` BBC–ին հղումով, իրանցի նախարարը նշել է նաև, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոսել է «անընդունելի և սպառնալից տոնով»:



Ավելի վաղ Օբաման հայտարարել էր, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ միջազգային համաձայնագրի ստորագրման համար Թեհրանը պետք է սառեցնի այն առնվազն 10 տարով:



Երեքշաբթի ԱՄՆ Կոնգրեսում ելույթ կունենա իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ով, ինչպես սպասվում է, դեմ կարտահայտվի Իրանի հետ գործարքի առաջարկին: