Երեւանում տեղի կունենա Եվրանեսթի համաժողովը

Երեւանում տեղի կունենա Եվրանեսթի համաժողովը

Մարտի 16-ին, Երեւանում տեղի կունենա Եվրանեսթի համաժողովը, որը կտեւի 3 օր: Հայաստան կժամանի ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Ժոզեֆ Հանը («նյու Ֆյուլե»), որը, համաժողովի աշխատանքներին զուգահեռ, մի շարք հանդիպումներ կունենա հայաստանյան քաղաքական էլիտայի, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի հետ: Հայաստան կժամանեն ԵԽ 35 երկրների պատգամավորներ, համաժողովի ընթացքում Ցեղասպանության 100-ամյակին առնչվող բանաձեւ կընդունվի: Բանաձեւն արդեն իսկ ստորագրել են մի շարք երկրներ. այն կլինի երկրորդ նման բանաձեւը ԵԺԿ ընդունած փաստաթղթից հետո: Իսկ թե որ երկրների ներկայացուցիչներն են ստորագրել` ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթի հայկական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը չցանկացավ այս պահին «գաղտնազերծել»: