Եվրանեսթ ԽՎ-ի հարթակը չենք պատրաստվում վերածել քարոզչության միջոցի, ինչպես Ադրբեջանում

Եվրանեսթ ԽՎ-ի հարթակը չենք պատրաստվում վերածել քարոզչության միջոցի, ինչպես Ադրբեջանում

Մենք չենք պատրաստվում այս հարթակը վերածել քարոզչության կամ ժողովուրդների միջև թշնամանք սերմանելու միջոցի, ինչպես դա տեղի ունեցավ Ադրբեջանում. այս մասին, ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԱԺ-ում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի բացմանը, որտեղ հանդես է եկել ելույթով:



Իր ելույթում, Նախագահը մասնավորապես ասել է. «Հարգելի՛ պատգամավորներ,



Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացին՝ ցանկանում եմ ընդգծել, որ մենք չենք պատրաստվում այս հարթակը վերածել քարոզչության կամ ժողովուրդների միջև թշնամանք սերմանելու միջոցի, ինչպես դա տեղի ունեցավ Ադրբեջանում, այլ փորձում ենք վեհաժողովի ընձեռած հնարավորությունները լավագույնս ծառայեցնել մեր ժողովուրդների խաղաղ գոյակցության և համագործակցության ընդլայնման գործին:



Ասածիս վկայությունն է հայկական պատվիրակությունների ակտիվ մասնակցությունը Ադրբեջանում կայացած բազմաթիվ միջոցառումներին, ներառյալ՝ 2012 թվականի Բաքվի լիագումար նիստին»: