Ավտովթար Արագածոտնի մարզում. մեկ մարդ զոհվել է, երեքը՝ հոսպիտալացվել

Ավտովթար Արագածոտնի մարզում. մեկ մարդ զոհվել է, երեքը՝ հոսպիտալացվել

Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:10- սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 47-րդ կմ հատվածում՝ Արուճ գյուղի խաչմերուկում, բախվել են Volkswagen մակնիշի 34 DP 429 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 25 ՍՍ 823 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 3 հոգի՝ որոնցից մեկը անչափահաս է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել Աշտարակի բժշկական կենտրոն: