Եվրախորհրդարանականները հարգել են Վահան Հովհաննիսյանի հիշատակը

Եվրախորհրդարանականները հարգել են Վահան Հովհաննիսյանի հիշատակը

Եվրախորհրդարանականները Երեւանում «Եվրանեսթ» ԽՎ լիագումար նիստում հարգել են Վահան Հովհաննիսյանի հիշատակը։ Նման առաջարկով հանդես է եկել վեհաժողովի համանախագահ Բորիս Տարասյուկը։



«Վահան Հովհաննիսյանն այն մարդն էր, որն իր լուման ներդրեց «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի կայացման գործում։ Նա պրոֆեսիոնալ, խարիզմատիկ անկոտրում եւ ճկուն անձնավորություն էր»,- հայտարարել է Տարասյուկը։



Հիշեցնենք, որ Վահան Հովհաննիսյանը (1956 – 2014) երկար ժամանակ «Եվրանեսթում» հայկական պատվիրակության ղեկավարն էր։