Եվրանեսթի համանախագահ․ Հայաստանն ընթանում է ճիշտ ճանապարհով, և քննարկումներ կան քաղաքական մասի ստորագրման ուղղությամբ

Եվրանեսթի համանախագահ․ Հայաստանն ընթանում է ճիշտ ճանապարհով, և քննարկումներ կան քաղաքական մասի ստորագրման ուղղությամբ

Լակմուսի թղթի պես մի բան պարզ դարձավ, որ Հայաստանը գնում է ճիշտ ուղղությամբ։ Մենք՝ որպես եվրոպացի պատգամավորներ, հասկանում ենք այն դժվարությունները, որոնց հանդիպեց Հայաստանը, երբ որ ստիպված եղավ մի կողմ դնել ասոցացման համաձայնագրի ստորագրումը։ Եվ ես գոհունակությամբ եմ նշում, որ այսօր նոր քննարկումներ են ընթանում, որոնք նոր համաձայնագրի վերաբերյալ են, հատկապես Ձեր կողմից նշված քաղաքական մասին են առնչվում դրան։



Այս ամասին այսօր Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահների կողմից հրավիրված ասուլիսին ասաց ֆինլանդացի համանախագահ Հեյդի Հաուտալան՝ պատասխանելով Hraparak.am-ի հարցին, թե ԵՏՄ-ին անդամակցումից հետո նախադրյալներ կա՞ն, արդյոք, Հայաստանի հետ Եվրաասոցացման համաձայնագրի քաղաքաման մասի ստորագրման հարցում՝ հաշվի առնելով այն, որ վերջին շրջանում ակտիվացել են խոսակցություններն ու բանակցությունները այդ առումով։



Ինչ վերաբերում է նախապայմաններին, ապա Եվրանեսթ ԽՎ-ի կին համանախագահն ասաց, որ ԵՄ-ի կողմից փոխադարձ աջակցություն կա թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական բարեփոխումների հարցում, որոնք Հայաստանը ցանկանում է իրականացնել։
Նա, սակայն, ընդգծեց առևտրատնտեսական հարցերում Հայաստանի ունեցած դժվարությունների մասին՝ շեշտելով այն հանգամանքը, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է, սակայն միաժամանակ ցանկանում է Եվրոպական միության հետ սերտ տնտեսական կապեր ունենալ։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ