Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպանին

Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպանին

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին (նստավայրը` Մոսկվա): Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու դեսպանն անդրադարձել են Կանադայի կյանքի տարբեր ոլորտներում կանադահայ համայնքի ունեցած կարևոր դերակատարությանը, ինչպես նաև երկու երկրների միջև առկա սերտ գործակցությանը:
Անդրադարձ է կատարվել նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստանում և տարբեր երկրներում կազմակերպվող ոգեկոչման միջոցառումներին: Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մեծ Եղեռնի հարցում Կանադայի որդեգրած դիրքորոշման համար իր մասնավոր գնահատանքն է հայտնել Կանադայի իշխանություններին:
Ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Հայրապետին` ՀՀ-ում Կանադայի դեսպանը նշել է, որ իր դիվանագիտական գործունեությամբ կշարունակի նպաստել հայ-կանադական կապերի ամրապնդմանը:
Հանդիպմանը ներկա է եղել Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: