«1915». պրեմիերայից առաջ՝ ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

«1915». պրեմիերայից առաջ՝ ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված «1915» ֆիլմի պրեմիերան կկայանա ԱՄՆ-ում ապրիլի 17-ին, հայաստանյան պրեմիերան՝ ապրիլի 25-ին: Այս մասին տեղեկանում ենք asbarez.com կայքից:



Հոգեբանական թրիլերի ռեժիսորներն ու սցենարի հեղինակներն են Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը: Ֆլմում հանդես են գալիս դերասաններ Սիմոն Աբգարյանը, Սեմ Փեյջը, Անժելա Սարաֆյանը: Հայազգի աշխարհահռչակ ռոք երաժիշտ, «Գրեմմի» մրցանակակիր, «System of a Down» ռոք–խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը ֆիլմի երաժշտության հեղինակն է:



Պրեմիերայից առաջ ներկայացվել է ֆիլմի թրեյլերը, պաշտոնական պաստառը: