Երեկ կառավարություն է կանչվել ԲՀԿ ակտիվը

Երեկ կառավարություն է կանչվել ԲՀԿ ակտիվը

Քուվեյթից վերադարձած վարչապետ Հովիկ Աբրահամյանը «ուիքենդի օրերին» կառավարություն է կանչել ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանին, որից հետո, ինչպես եւ տեղեկացրել էինք, որոշվել է, որ Մանուկյանը պետք է զբաղվի ԲՀԿ-ի կուրացիայով: Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյանը փորձում է «ցանցապատել» ԲՀԿ-ն` Նաիրա Զոհրաբյան, Վարդան Վարդանյան, Աբրահամ Մանուկյան, որպեսզի Քոչարյանի թիմը, հանձին Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի, Վարդան Օսկանյանի եւ մյուսների, սպասվող հանրաքվեի ֆոնին` անհրաժեշտ քաղաքական զարգացումների դեպքում, քայլեր չձեռնարկի: Երեկ կառավարություն է կանչվել ԲՀԿ ակտիվը, որին տեղեկացրել են այս որոշման մասին: Ակտիվը չի ընդվզել, Աբրահամ Մանուկյանը «կկուրացնի» ԲՀԿ տարածքային կառույցները: