Ծաղիկ Ռուբոյի ԵԱՄ ճակատագիրն անորոշ է, այն փակման եզրին է

Ծաղիկ Ռուբոյի ԵԱՄ ճակատագիրն անորոշ է, այն փակման եզրին է

Ռուբեն Գեւորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի հիմնադրած Երդվյալ ազատամարտիկների միությունից արտագաղթ է սկսվել: Մեր տեղեկություններով՝ ԵԱՄ մի շարք անդամներ ցանկություն են հայտնել անդամագրվելու Ազատամարտիկների դաշինքին: Ասում են, թե Ծաղիկ Ռուբոյի ԵԱՄ ճակատագիրն անորոշ է, այն փակման եզրին է: ԲՀԿ նախագահ եղած ժամանակ ակտիվ քաղաքականությամբ զբաղվող Գագիկ Ծառուկյանն օգնում էր ազատամարտիկներին, դեռ այն ժամանակ, համագումարի համար, հատկացրել էր իր «Փարավոն» ռեստորանային համալիրի տարածքը, բեռուբարձով նրանց ճանապարհում էր սահման: Այժմ հարց է առաջանում՝ Ծաղիկ Ռուբոն ինչպե՞ս պետք է պահի իր ԵԱՄ-ն առանց Ծառուկյանի: Արդյոք արդեն ընդդիմադիր ԲՀԿ-ի հիմնադրած կառույցին թույլ կտա՞ն գնալ սահման, դիրքեր, լինել զինվորների կողքին: Իսկ Դաշինքում պարբերաբար հանդիպում են, վարչության նիստ անում, քննարկում ստեղծված իրավիճակը: «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը մեզ հայտնեց, որ այսօր հերթական նիստն է լինելու: Դաշինքը որոշել է կանգնել այն ուժի կողքին, ով կկարողանա ժողովրդին առաջնորդել: Թե որ ուժը կլինի, դեռ չգիտեն: