Արսեն Ղազարյանը հայտարարել է, թե առաջարկում է շփման լեզուն դարձնել ռուսերենը

Արսեն Ղազարյանը հայտարարել է, թե առաջարկում է շփման լեզուն դարձնել ռուսերենը

Մարտի 30-ին, Երեւանում, Արդյունաբերողների միության եւ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարության կազմակերպած «Եվրասիական տնտեսական միության շուկան առանց խոչընդոտների» խորագրով քննարկման ժամանակ, Արսեն Ղազարյանը հայտարարել է, թե առաջարկում է շփման լեզուն դարձնել ռուսերենը՝ համարելով, որ ռուսերենը մեր ազգային երկրորդ լեզուն է: Թեեւ միայն մեկ ռուսախոս է եղել՝ միասնական տնտեսական հանձնաժողովի հիմնական ուղղություններով ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան: Երեկ գործարարները տարակուսած պատմում էին, որ բոլոր ներկաները դժգոհել են, այդուհանդերձ, ենթարկվել են այս «հրահանգին»: Ստեղծված իրավիճակում միակ «թասիբովը», ով չի ենթարկվել Ղազարյանի խաղի կանոններին, եղել է փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ով խոսել է հայերեն: