Բուռնաշը, դատական հայց է ներկայացրել ընդդեմ պետության, ավելի ճիշտ՝ հարկային մարմնի

Բուռնաշը, դատական հայց է ներկայացրել ընդդեմ պետության, ավելի ճիշտ՝ հարկային մարմնի

Աշոտ Աղաբաբյանը՝ հայտնի Բուռնաշը, դատական հայց է ներկայացրել ընդդեմ պետության, ավելի ճիշտ՝ հարկային մարմնի: Շաբաթներ առաջ ֆինանսների նախարարությունը ստուգումներ էր իրականացրել նրան պատկանող «Հրազդան» տոնավաճառում եւ տուգանել 60 մլն դրամով: Պատգամավորը վիճարկել է տուգանքի ակտը եւ հայտարարում է, որ խախտումները հիմնավորված չեն՝ չկան փաստեր եւ փաստաթղթեր, ուղղակի «գործ են սարքել»: Աղաբաբյանն այնքան էր սրտնեղել իր նկատմամբ անարդարությունից, որ բոյկոտել էր ԱԺ վերջին նիստերն ու պատրաստվում էր Գագիկ Խաչատրյանի հետ հանդիպումից հետո, նրա ցուցումով այցելել նախագահական: Պարզվում է՝ Աղաբաբյանն արդեն խաղաղվել է. «Եթե ես պրոբլեմներ ունեմ տնտեսության հետ, ես խոսում եմ զուտ այդ թեմայով, հո ամեն բանը չի՞ կարելի նախագահին հասցնել, փորձում եմ լուծել, իսկ լուծման եղանակը միայն օրինական ճանապարհն է, եթե իմանամ ես սխալ եմ, ես դատարան չեմ դիմի»: Մեր հարցին՝ գնալո՞ւ եք եկող քառօրյային, նա պատասխանել է. «Բա ի՞նչ պիտի անեմ, եթե ոտքս չկոտրվի՝ անպայման»: