Ո՞վ է Քիմ Քարդաշյանի մասնագետը ԱԺ-ում՝ ըստ Կարեն Ավագյանի

Ո՞վ է Քիմ Քարդաշյանի մասնագետը ԱԺ-ում՝ ըստ Կարեն Ավագյանի

Ազգային ժողովում այսօր լրագրողները փորձեցին «քարդաշանյական» կրքեր բորբոքել։ Նշենք, որ երեկ երեկոյան Երևան ժամանած Քիմ Քարդաշյանի հետ, ինչպես գրեց կայքերց մեկը, ընթրել է ԱԺ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը։ Նա այսօր ամենապահանջվածն էր խորհրդարանում, սակայն նրանք այդպես էլ չտեսանք ԱԺ շենքում։



Փոխարենը զրուցեցինք Մարտիևոսյանի ՀՀԿ-ական ընկերներից Կարեն Ավագյանի հետ։ Վերջինս նշեց, որ Քիմ Քարդաշյանի այցի հետ կապված հատուկ վերաբերմունք չունի: Դիտարկմանը, թե նա միլիոնավոր երկրպագուներ ունի, Կարեն Ավագյանը պատասխանեց. «Դրա մասին հարցրեք Լևոն Մարտիրոսյանին, նա ձեր հարցերին մանրամասն կպատասխանի: Ազգային ժողովում Քիմ Քարդաշյանի մասնագետը Լևոն Մարտիրոսյանն է»:
Ըստ Ավագյանի՝ հարկավոր է մաքսիմալ օգուտներ քաղել Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան կատարած այցից:



«Այս պահը հարկավոր է օգտագործել, պետք է օգտագործել այն հանգամանքը, որ նա շատ ճանաչված է, կարող է խոսել Հայաստանի մասին, կարող է խոսել Հայոց ցեղասպանության մասին, իսկ դա նշանակում է, որ շատ մարդիկ, ովքեր նույնիսկ Հայաստանի տեղը չգիտեն, արդեն կիմանան Հայաստանի տեղը և նաև կիմանան Ցեղասպանության մասին»,- ասաց նա: 



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ