Գայի պողոտայում կրպակ է այրվել

Գայի պողոտայում կրպակ է այրվել

ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքից հայտնում են, որ ապրիլի 11-ին, ժամը 11.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում՝ «Էվրիկա» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է չշահագործվող կրպակ:



Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բադալ Մուրադյան փողոցի թիվ 8/3 հասցեում գտնվող «Ֆրուտի Մեքս» ՍՊԸ-ին պատկանող չշահագործվող արագ սննդի կետում:



Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.54-ին, մարվել` 12.14-ին: Ամբողջությամբ այրվել է գույքը (մոտ 50քմ):