Աղթամարը՝ թուրքական տեսարժան վա՞յր

Աղթամարը՝ թուրքական տեսարժան վա՞յր

Աղթամարի Սբ Խաչ եկեղեցին հայտնվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցուցակում: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը` տեղեկացնելով, որ ընդհանուր առմամբ այդ ցանկում տեղ է գտել 10 «թուրքական» տեսարժան վայր:



Այս առիթով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը ասել է, որ տարեկան Թուրքիան կարող է 2 հուշարձան առաջարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակի համար` մեկը ճարտարապետական, մյուսը` բնական:



Թուրք նախարարը իր ուրախությունն է հայտնել այս առիթով և դրանում ուղերձ տեսել: Նա նշել է, որ հատկապես ուրախ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի հավակնորդ տեսարժան վայրերի թվում Աղթամարի եկեղեցու ներառման համար, և դա պետք է «ինչ-որ տեղ հատուկ մեսիջ դառնա արտասահմանցի խորհրդարանականներին, որոնք ազդվել էին հայկական սփյուռքի սկսած արշավից»: