«Եվրատեսիլ-2015». Հայաստանի ազգային ժյուրիի կազմը հայտնի է

«Եվրատեսիլ-2015». Հայաստանի ազգային ժյուրիի կազմը հայտնի է

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հաղթողը, ինչպես և նախորդ տարիներին, որոշվելու է ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկությամբ՝ 50/50 հարաբերակցությամբ: Արդեն հստակեցվել է ազգային ժյուրիների կազմը:



Մրցույթի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանի ազգային ժյուրիի կազմում ընդգրկված են Արևիկ Ուդումյանը, Գրիգոր Նազարյանը, Նունե Եսայանը, Լեյլա Սարիբեկյանը, Արամ MP3-ը, Արեն Բայադյանը:



«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո մայիսի 19-23-ը: