Ռիգայում կփորձեն հանդիպեցնել Սարգսյանին և Ալիևին

Ռիգայում կփորձեն հանդիպեցնել Սարգսյանին և Ալիևին

Հայաստանն ու Ադրբեջանը Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովում կքննարկեն ԼՂՀ հակամարտությունը: Գագաթնաժողովը կայանալու է մայիսի 21-22-ը: Այս մասին հայտնել է ԵՄ ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:



«Լեռնային Ղարաբաղում կա Մինսկի գործընթացը, որում նախագահում են Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Նրանք հանդիպումներ են կազմակերպում երկու երկրների նախագահների եւ արտգործնախարարների միջեւ: Ռիգայում կկայանա նախագահների կամ արտգործնախարարների եւս մեկ հանդիպում: Սա այն քիչ գործընթացներից մեկն է, որին ԵՄ-ն չի մասնակցում»,- հայտարարել է պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ:



Նա նշել է, որ հակամարտության կարգավորման ձեւաչափը չի փոխվում: «Մենք վստահ ենք, որ ռուս, ամերիկացի եւ ֆրասիացի մեր գործընկերները գործի կդնեն հնարավոր բոլոր ջանքերը: Սակայն ցավոք դա բարդ հարց է»,- ասել է եվրոպացի պաշտոնյան:



Հայաստանն ու Ադրբեջանը մասնակցում են ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրին, որում ներգրավված են նաեւ Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան: