Լիսկայի տղային բերման կենթարկե՞ն

Լիսկայի տղային բերման կենթարկե՞ն

ՀՀ գլխավոր դատախաղ Գևորգ Կոստանյանը քննչական մարմնին ցուցում է տվել՝ որոշում կայացնել Գորիսում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով պատշաճ կարգով հրավիրված, սակայն նախաքննական մարմնին չներկայացած անձանց բերման ենթարկելու վերաբերյալ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական գործ հարուցելուց հետո անցել է 7 օր, սակայն վիճաբանության ենթադրյալ մասնակիցները մինչ օրս նախաքննական մարմին չեն ներկայացել, իսկ նրանց հրավիրելու նպատակով ձեռնարկված միջոցառումները եղել են ոչ արդյունավետ, ուստի գործով հսկողություն իրականացնող դատախազը քննչական մարմնին ցուցում է տվել մի շարք անձանց բերման ենթարկելու վերաբերյալ կայացնել որոշումներ: Միաժամանակ նախաքննական և հետաքննական մարմիններին ցուցումներ են տրվել ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ հանցագործության բոլոր մասնակիցներին հայտնաբերելու, դեպքի հանգամանքները պարզելու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: