Աշխատում են բացառապես կառավարման խորհրդարանական համակարգի անցման նախագծի վրա

Աշխատում են բացառապես կառավարման խորհրդարանական համակարգի անցման նախագծի վրա

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն աշխատում է մեկ՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցման նախագծի վրա: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը։



«Մենք աշխատում ենք մեկ նախագծի վրա, եւ, կախված քաղաքական կոնսուլտացիաների բնույթից, քաղաքական ուժերի առաջարկություններից, հնարավոր են նաեւ որոշակի մոդիֆիկացիաներ նախագծում: Չեմ բացառում, որ մեկ նախագծի մեջ լինեն նաեւ տարբեր այլընտրանքներ: Չնայած դրա հավանականությունը շատ քիչ եմ համարում, որովհետեւ մասնագիտական առումով Սահմանադրական հանձնաժողովը, կարծում եմ, վերջնական մասնագիտական եզրահանգում է կատարել ի օգուտ խորհրդարանական համակարգի», - փոխանցեց Պողոսյանը:



Հիշեցնենք, որ ավելի վաղ իշխող Հանրապետականը չէր բացառել, որ Ազգային ժողովի քննարկմանը կարող է ներկայացվել սահմանադրական բարեփոխումների երկու փաթեթ՝ նաեւ կառավարման գործող կիսանախագահական համակարգը կատարելագործելու տարբերակը: